Կրտսեր դպրոցի մայրենի լեզվի դասագրքերի նպատակը  կրթադաստիարակչական տարբեր խնդիրներ լուծելն է, որն ուսուցչից պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, մասնագիտական մեծ վարպետություն, պատրաստվածություն և նվիրում: Անհրաժեշտ է, որ ուսուցիչը նախապես ծանոթանա լեզվական ծրագրային նյութին և դասագրքում դրա արտացոլման բովանդակային ընդգրկմանն ու մատուցման ձևերին, քանի որ կրտսեր դպրոցի այն առանձնահատկությունը, ըստ որի դասվարը չորս տարի աշխատելու է նույն երեխաների հետ, հնարավորություն է տալիս ավելի համապարփակ դիտարկելու ուսուցման խնդիրները և այդ տարիների մեջ ճիշտ բաշխելու ինչպես նախապատրաստական, այնպես էլ ամրապնդման աշխատանքները:
Ուղեցույցն ու այնտեղ ներկայացված մոտեցումները ոչինչ չեն պարտադրում և ունեն միայն ուղղորդող նշանակություն:
  

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ