Քո օրը քո ձեռքում
- ապրանք : Քո օրը քո ձեռքում
- ապրանքի կոդը : 1819
- հեղինակ: Շավարշ Կարապետյան
- էջերի քանակը : 240
- կազմ : կոշտ
- չափեր : 14,5 X 21
- տպաքանակ : 200
- լեզու : Հայերեն
- տարի : 2018
- հրատարակչություն : Էդիթ Պրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 2700
Աշխատանքային օրվա ճիշտ կազմակերպումը կարող է առնվազն 20-ից մինչև մի քանի 100 տոկոսով ավելացնել մեր արդյունավետությունը, որը հաճախ չափվում է, մի կողմից, արված գործով և վաստակած գումարով, մյուս կողմից՝ օրվա ավարտից հետո մեր ստացած բավականությամբ:
Այս գործի համար ինքս բազմաթիվ այլ տարբերակներ եմ փորձել՝ հիմնականում առցանց ձևաչափով (տարբեր մոբայլ հավելվածներով), սակայն դարձյալ վերադարձել եմ թղթի ու գրիչի եղանակին: Թուղթն ու գրիչը ճիշտ օգտագործվելու դեպքում «միս ու արյուն են ստանում» և անշունչ առարկաներից վերածվում մեզ հետ շփվող հավատարիմ ընկերոջ ու իմաստուն խորհրդատուի:
Ձեռնարկն ունի այդ ամբողջ պոտենցիալը, ու ձեր կողմից վստահության արժանանալու դեպքում այն սիրով կծառայի ձեզ: Կազմակերպե՛ք ձեր օրն ու ամեն օր հասե՛ք փոքր-ինչ գերազանցող արդյունքի, որից էլ կայուն կերպով կավելանա կյանքից ստացած ձեր հաճույքը:
Գրիգոր Առաքելյան