Ծաղկաքաղում հայկական պատմաճարտարապետական հուշարձաններն ընդգրկվել են ըստ հայոց պատմության փուլերի: Յուրաքանչյուր հուշարձան մեկնաբանվել է դասական փաստագրության մեթոդով:
Ծաղկաքաղում ընթերցողին սպասում է երկար ճանապարհորդություն դեպի Արգիշտիի Էրեբունի ու Տիգրան Մեծի հանրահռչակ Տիգրանակերտ, հրաշակերտ Վան ու Անի, Վաղարշապատ, Երևան... Ընթերցողին սպասում են այնտեղ Էջմիածին ու Ամբերդը, Գանձասարը, հին ու նոր Վարագավանքերը, Մշո Սուրբ Կարապետը, Գառնին ու Գեղարդը, Անիի Մայր տաճարն ու Աղթամարը, Հաղպատն ու Սանահինը...
​Ժողովածուն կազմել են Անժել Քյուրքչյանը և Լիլիթ Տեր-Գրիգորյանը, խմբագիր՝ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյան:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ