«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակել է անգլիացի նշանավոր գրող Ջեկ Լոնդոնի «Մեծ տան փոքրիկ տիրուհին» վեպը: Այն Ջեկ Լոնդոնի ամենաբանաստեղծական վեպն է և ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը: Լույս է տեսել հեղինակի կյանքի վերջին տարում: Վեպը արտասովոր մի կնոջ պատմություն է: Հերոսուհին գեղեցիկ է, համարձակ, ունի զարմանալիորեն անարատ հոգի, երազել է մեծ սիրո մասին ու դարձել իր սիրո գերին: Երբ նա հասկանում է, որ ամուսնու հանդեպ ունեցած իր մեծ սերը նվազում է, փորձում է ամեն կերպ պահպանել այն, վերականգնել խամրող ու կույր երբեմնի բուռն սերը: Բայց երբ գլխապտույտ առաջացնող հրաշքներով և զվարճություններով լի առանձնատանը հայտնվում է ամուսնու լավագույն ընկերը, անսպասելիորեն մի նոր կիրք է ներխուժում նրա կյանք: Կիրք, որի դեմ պատրաստ է կյանքի գնով պայքարել ու վանել իրենից:

կազմեց  և խմբագրեց Լուսինե Մարգարյանը

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ