Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն
- ապրանք : Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն
- ապրանքի կոդը : 865
- հեղինակ: Լ. Կ. Մուրադյան
- էջերի քանակը : 320
- կազմ : փափուկ
- չափեր : 16,5 X 24
- տպաքանակ : 200
- լեզու : Հայերեն Անգլերեն
- տարի : 2018
- հրատարակչություն : Էդիթ Պրինտ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 17000
«Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն» ձեռնարկը նախատեսված է անգլախոս արտասահմանցիների և սփյուռքահայերի համար:
Առաջին մասում ուսուցանվում է հայերենի այբուբենը և նվազագույն ամենից գործուն բառապաշարը:
Երկրորդ մասը բաղկացած է տասը տեքստից: Գրավոր և բանավոր խոսքի նվազագույն հմտությունները յուրացնելուն զուգահեռ՝ սովորողները կարդում և թարգմանում են այդ տեքստերը, առաջադրված հարցերի օգնությամբ վերարտադրում դրանց բովանդակությունը:
Երրորդ մասում ներկայացված են կաղապարային հարցեր և դրանց հնարավոր պատասխանները, թեմատիկ գործուն բառապաշար՝ հայկական միջավայրում ապրելու և հաղորդակցական գործառույթն ապահովելու համար:
Չորրորդ մասը քերականության ուղեցույց է, որից սովորողները կարող են հետագայում ևս օգտվել:
Գրքի II բաժինն ընդգրկում է 100 հաղորդակցական վարժություն, որոնք առօրյա կենցաղային ամենից անհրաժեշտ բառապաշարն են ընդգրկում: Այս բաժինը ստեղծելիս՝ հեղինակը նպատակ է ունեցել նպաստել սովորողների բանավոր խոսքի զարգացմանը, ինքնուրույն զրույց վարելու հմտությանը:
Թողնել հաղորդագրություն