«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  հրատարակել է  հայկական  ճարտարապետության նվիրյալ  Թորոս Թորամանյանի «Անիի միջնաբերդի հուշարձանները» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրքի 4-րդ պրակը, որը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ընթերցողի դատին հանձվող պրակը «Հայկական պատմամշակութային վավերագրեր» մատենաշարի հինգերորդ հրապարակումն է: Պրակում ներկայացված են Անի պատմական մայրաքաղաքի միջնաբերդի հուշարձանների` Թ. Թորամանյանի կատարած չափագրությունների պահպանված մասը` 23 թերթ (հիմնականում սևագրեր են): Դրանցից 17-ը տպագրվում են առաջին անգամ: Գրքում զետեղված են Հովհաննես  Քյուրքչյանի, Արամ Վրույրի, Թորոս Թորամանյանի և Նիկողայոս  Բունիաթյանի (Բունիաթով) 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին կատարած միջնաբերդի հուշարձանները պատկերող լուսանկարներ:

Պրակը կարելի է գնել ինչպես մայրաքաղաքի գրախանութներում, այնպես էլ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ