Ինչով է տարբերվում այս  գիրք-ալբոմը հրապարակի վրա եղած մի շարք այլ նմանատիպ հրատարակություններից:

Առաջին` այս գրքով փորձ է արվում նույն հարկի տակ ներկայացնել ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքահայ լավագույն լուսանկարիչների գործերը` նպատակ ունենալով Հայաստանը ցույց տալ նորովի, նոր տեսանկյունից ու ՙդիրքից՚:

Երկրորդ` գրեթե բոլոր լուսանկարներն ուղեկցվում են սեղմ և բովանդակալից տեղեկատվությամբ. այսպիսով գիրքը ձեռք է բերում նաև հանրագիտարանային բնույթ:

Եվ, վերջապես, ամենակարևորը. բնության գեղեցիկ տեսարաններին և Հայաստանի տեսարժան վայրերին զուգահեռ զետեղել ենք նաև նմանատիպ գրքերին "խորթ" պատկերներ, որոնցից մի քանիսն իրենց պատվավոր տեղն ունեն աշխարհի հեղինակավոր թանգարաններում (խաչքարեր, մանրանկարներ, տարբեր ցուցանմուշներ), կենդանական ու բուսական աշխարհի էնդեմիկ ներկայացուցիչներ և այլն: Որպեսզի մեր սքանչելի երկրի մասին պատկերացումը լինի հնարավորինս ամբողջական, որպեսզի մեր բնաշխարհը ներկայանա իր բոլոր գույներով:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ