9

Արեգ

Արեգ հրատարակրություն լոգո

«Արեգ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Գործունեության հիմնական ուղղություններն են. մանկական և հանրագիտարանային գրականութան, բառարանների և զրուցարանների հրատատարակումը: Հրատարակում է գրքեր հայերեն, ռուսերեն, անգլերեն, ‎ֆ‎րանսերեն, իտալերեն լեզուներով:

«Արեգը» պարբերաբար մասնակցում է Ֆրանկ‎ֆուրտի, Մոսկվայի, Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսներին, կապեր է հաստատել արտասահմանյան մի շարք հրատարակչությունների հետ: Ներկայումս իրականացնում է մի ծրագիր, որը նպատակ ունի օտարալեզու ընթերցողին ներկայացնել գրքեր՝ նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին:

«Արեգ»-ի գրքերը վերջին տարիներին հետաքրքրել են նաև արտասահմանյան հրատարակիչներին: Օրինակ, Ֆրանսիայում, Փարիզի SIGEST հրատարակչության հետ համատեղ, մենք արդեն լույս ենք ընծայել երեք գիրք ֆրանսերեն լեզվով՝ «Հայաստանի հրաշալիքները», «Ֆրանսերեն-Հայերեն, Հայերեն-Ֆրանսերեն» բառարանը և «Ֆրանսերեն-հայերեն զրուցարանը», որոնք բավականին մեծ պահանջարկ ունեն ֆրանսախոս ընթերցողների շրջանում:

Հրատարակչության գրքեր