«Հայաստանը ծանոթ և անծանոթ» գիրքը իր նախորդներից տարբերվում է ընդգրկված նյութի հարստությամբ և լուսանկարների առատությամբ (ավելի քան 300 լուսանկար, որոնց շարքում շահեկանորեն առանձնանում են Հրայր Բազեի գործերը):

Գրքի 160 էջերում բովանդակալից և սեղմ ձևով ներկայացված է ոչ միայն հայ ժողովրդի դարավոր պատմության պատկերազարդ «խճանկարը», այլև ՀՀ տարածքի գրեթե բոլոր կարևոր, ինչպես նաև քիչ հայտնի հնավայրերը (Մեծամոր, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի, Օձաբերդ, Տիրինկատար, Գառնի), վիշապաքարերն ու կիկլոպյան ամրոցերը:

«Հայաստանը համաշխարհային մշակույթի գանձարանում» գլխում ներկայացված են Հայաստանի մշակութային այն բոլոր արժեքները, որոնք այսօր տեղ են գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «տարածքում», միանշանակ փորձելով պատասխան տալ այն հարցին, թե հայ ժողովուրդը ինչով կարող է ներկայանալ աշխարհին, ինչով կարող է հարստացնել համաշխարհային մշակությի գանձարանը (հայ ճարտարապետություն, Մատենադարան և մանրանկարչություն, գորգագործություն և ազգային տարազ): Վստահ ենք, ընթերցողին կհետաքրքրի նաև «Քրիստոնյա Հայաստան» գլուխը, որտեղ ուշագրավ տեղեկություններ կան նախաքրիստոնեական շրջանի Հայաստանի, և Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու, Գրիգոր Լուսավորչի և նրա սերունդների, հայ առաքեական եկեղեցու կառուցվածքի և մյուս քրիստոնյա քույր եկեղեցիների հետ ունեցած նրա որոշ դավանաբանական տարբերությունների մասին:

Վերջին՝ «Հայաստանը՝ երկիր դրախտավայր» գլխում մեր երկիրը ներկայացված է իր ողջ հմայքով՝ բնության գեղեցիկ տեսարաններ, լեռներ, լճեր ու գետեր, բուսական ու կենդանական աշխարհ (այդ թվում՝ հայկական գամփռ և վանա կատու), հայկական մրգեր և այլն՝ համեմված ուշագրավ տեղեկություններով: Ի դեպ, գրքերի բոլոր հոդվածները գրված են տվյալ բնագավառի հայ լավագույն մասնագետների կողմից:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ