Պատկերազարդ հանրագիտարան, 3-րդ բարեփոխված հրատարակություն:

Օտարները մեր երկիրն անվանել են "թանգարան բաց երկնքի տակ": Սույն հանրագիտարանը մի յուրօրինակ ուղեցույց է այդ թանգարանի չորս սրահներում՚ "Հնագույն շրջան", "Միջնադար և քրիստոնեություն", "Բնություն և կենցաղ", "Նորագույն շրջան":

Այստեղ ամփոփված ավելի քան 80 "հրաշալիքները" թանկ և սիրելի են հայ ընթերցողին: Գուցե դա է պատճառը, որ հրատարակչությունը, որպես գրքի վերնագիր, ընտրել է ՙհրաշալիքներ՚ փոքր-ինչ հավակնոտ բառը: 

Բայց մենք հպարտանում ենք դրանցով` այդ հրաշալիքներով, որոնցից շատերը իրենց արժանի տեղն են գրավել համաշխարհային մշակույթի գանձարանում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող  այնպիսի արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են պատմական Հայաստանի տարածքում  (Ախթամարի Սուրբ Խաչ տաճարը, Շամիրամի առուն, Անիի Մայր տաճարը և այլն):

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ