Գրքին վերնագիր տրված պատմվածքում Հռոմի փլատակների մեջ սիրեկաններն իրար են հակադրում իրենց տռփանքը. պանրի խանութում գոյացած հերթը հանգեցնում է ամուսնական անհավատարմության. դիակիզարանում կատարվող հուղարկավորությունը պատմում է մեռած սիրո մասին, արտասահմանում հյուրանոցի սենյակը դառնում է հուսահատության տրամանկար, իսկ հիվանդությունը` անբուժելի վշտի փոխաբերություն. անհաշտ ընտանիքի դեռահաս տղան խաղաղություն է փնտրում նոր եկած ձյան մեջ: Հերոսների կյանքը հուզումնալից է, դժվար, հաճախ խորտակված. նրանցից յուրաքանչյուրը յուրովի ձևով հույսի զոհ է: Մտերմիկ և անկեղծ պատմություններ են այնպիսի բաների մասին, որոնք մենք ինքներս հաճախ մեզ չենք խոստովանում, և որոնց մասին բարձրաձայն չենք խոսում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ