Այս վեպը 18-րդ գիրքն է XXI դարի արձակ մատենաշարի, որը ներառում է տարբեր ազգերի ներկայումս ստեղծագործող լավագույն գրողների երկերի հայերեն թարգմանությունը: Վեպը հոգեբանական թրիլեր է անսովոր պայմաններում հայտնված մարդկանց զգացումների ու վարքագծի մասին:

Հերոսուհին ապրում է ինքնահոսի տրված կյանքով. ցերեկը` տհաճ աշխատանք, երեկոյան թեքիլա: Մի երեկո նրան առևանգում են, և նա ուշքի է գալիս փակված մի սենյակում, որտեղ չկա լուսամուտ և շուրջը լոկ գորշ բետոն է, ջրթող անցք, լույս տվող գունդ առաստաղին ու մի ներքնակ հատակին: Անցնում են ժամեր, օրեր... Հարցերը նրան դադար չեն տալիս. ինչո՞ւ, ինչի՞ համար, ինչո՞ւ իրեն: Մի օր էլ արթնանալով` հայտնաբերում է իր խցում քնած մի տղամարդու:

Հերոսներին ենթարկելով անողոք փորձությունների` հեղինկաը նրանց ստիպում է անցնել հոգեբանական և իրական բավիղներով և բացահայտում է մարդու զգացողության աշխարհը` հույզերը, վախերը, զայրույթը, զգացմունքները: Արագ ընթերցվող և խորհելու առիթ տվող վեպ է:

Կլոդին Դյումոնը ուսումնասիրել է գրականություն և հոգեվերլուծություն: Գիրքը թարգմանվել է անգլերեն և 2015-ին ներառվել է Կանադայի բարձրագույն գրական մրցանակի կարճ ցուցակում Governor General's Literary Awards 2015 Final:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ