Ծովից վտանգվածը
- ապրանք : Ծովից վտանգվածը
- ապրանքի կոդը : 1164
- հեղինակ: Դոմինիկ Ֆորտիե
- էջերի քանակը : 94
- կազմ : փափուկ
- չափեր : 14,5 X 20,4
- տպաքանակ : 50
- լեզու : Հայերեն
- տարի : 2017
- հրատարակչություն : Գիտանք
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 1700
Գործողությունը ծավալվում է Միջնադարում և մեր օրերին: Հեղինակը վարպետորեն միահյուսել է Սան Միշել վանքի, դրա գրադարանի և մի նկարչի սիրո պատմությունները: 2016 թվին այս վեպն արժանացել է Կանադայի բարձրագույն գրական մրցանակին (Prix littéraires du Gouverneur général):
Իր գրադարանի լավ ժամանակներին Սան Միշել վանքը հայտնի էր որպես խոշոր Մատենադարան: XV դարում հենց այդտեղ` վանքի գորշ պատերի միջև, ապաստարան է գտնում մի նկարիչ, որին հետապնդում են հուշերը իր սիրած կնոջ մասին: Հինգ հարյուր տարի անց հենց այդտեղ` երկնքի և ծովի միջև, նրան գտնում է մի վիպասանուհի: Նրանք հանդիպում են անձրևի տակ մոռացված նոթատետրի էջերին: Այս վեպը ձոն է գրքին և նրանց, ովքեր այն ստեղծում են ու պահպանում:
Մեկ հատված վեպից.
Օրվա վերջին լույսը պակասում է ձեռագրատանը: Կնգուղները բարձրացրած` մենք տքնում ենք ինչպես ստվերները ստվերների միջև: Երբեմն ես դադար եմ տալիս ու լսում գրափետուրների խզզոցը բարակ կաշվին` փորձելով պատկերացնել թռչուններին, որոնցից պոկել են այդ փետուրները, և կովի փորում մեռած հորթուկներին, որոնց մաշկել են, որպեսզի կարողանան գրել նրանց կաշվին, և զարմանում եմ, որ այդքան շատ մահը կարող է ստեղծել մի բան, որը նման է կյանքի: Իմ առջև սպիտակ մակերեսին մեկ առ մեկ հայտնվում են տառերը` խորքերից դուրս բերված ձկների պես:
Թողնել հաղորդագրություն