«ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ԽՈՐԱՆԱՐԴԸ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

Գիրքը ներկայացնում է հեղինակային նոր մոտեցում, ընդգրկելով՝ համաչափական համակարգի միջոցով նախագծված հուշարձանների հատվածների և դետալների, ինչպես նաև հաշվարկային բանաձևերի ստացման և կիրառման տեսությունը: Ուսումնասիրվել են թվով 46 (Կարմրավորատիպ) հուշարձաններ, որոնց առկա չափագրությունների հիման վրա որոշվել են դրանց նախագծային տվյալները, ապա վերլուծության և հաշվարկների միջոցով վերանախագծվել են այդ հուշարձանների հատակագծերը, կտրվածքներն ու ճակատները, ինչպես նաև հնարավորության սահմաններում ներկայացվել են հետազոտվող հուշարձանների նոր և հեղինակային լուսանկարները: Վերլուծվել են նաև ուսումնասիրվող հուշարձանների առանձին հատվածների ազդեցությունը կառույցների ծավալատարածական լուծումներում, և ակնարկվել են երկրաչափական խորանարդ համաչափական համակարգի նախաքրիստոնեական ակունքները:

Աշխատանքը կարող է օգտագործվել որպես ուղեցույց ձեռնարկ՝ վաղ միջնադարի խաչաձև կենտրոնագմբեթ փոքր հուշարձաններ վերականգնողների, ինչպես նաև նոր նախագծեր առաջարկողների և այլ տիպի հուշարձաններ հետազոտողների կողմից:

Այս ուսումնասիրությունը կդառնա այն սկզբնակետը, որի հիման վրա հետագայում համաչափությունների գիտության նոր մոտեցմամբ կուսումնասիրվեն ոչ միայն վաղ, այլև՝ զարգացած միջնադարի հուշարձանների բոլոր տիպերը:

Գիրքն ունի 785 «Ա4» ֆորմատի էջ, ավելի քան 100 հեղինակային լուսանկար և 250 գծանկար:

Խտասկավառակով ներկայացված հավելվածը ներառում է գրքում ուսումնասիրվող 46 հուշարձանների նույնական համաչափության համեմատական վերլուծությունը DWG ֆորմատով (AutoCAD file):

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ