Ինչպես պլանավորել մայրենիի դասը
- ապրանք : Ինչպես պլանավորել մայրենիի դասը
- ապրանքի կոդը : 1521
- հեղինակ: Աստղիկ Բալայան Կարինե Թորոսյան Կարինե Չիբուխչյան
- էջերի քանակը : 512
- կազմ : փափուկ
- չափեր : 16,5 X 24
- տպաքանակ : 100
- լեզու : Հայերեն
- տարի : 2017
- հրատարակչություն : Զանգակ
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 3800
Ձեռնարկը հնարավորություն կընձեռի ուսուցիչներին ծանոթանալու տարրական դասարաններում մայրենիի դասավանդման առանձնահատկություններին, կբացահայտի դասի կառուցվածքային և բովանդակային հարցերը: Թեև ձեռնարկը ստեղծված է Վ. Սարգսյանի, Կ. Թորոսյանի, Հ. Խաչատրյանի, Ե. Ջիլավյանի «Մայրենի– 3» դասագրքի հիման վրա, այն կարող է օգտակար լինել նաև այլընտրանքային դասագրքերով աշխատելիս, քանի որ հեղինակների ուշադրության կենտրոնում են եղել չափորոշչային և ծրագրային պահանջների իրականացման գործնական խնդիրները, յուրաքանչյուր թեմատիկ խմբի համար հստակեցվել են ուսումնառության ակնկալվող արդյունքները` ըստ չափորոշչային մակարդակների: Սույն ձեռնարկում, բացի յուրաքանչյուր դասի պլանի մանրամասն նկարագրությունից, ներառվել են մեծաթիվ ոչ ստանդարտ և խաղային առաջադրանքներ, նախագծի մեթոդով իրականացվող հետազոտական աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան ավելի հագեցած, հետաքրքիր դարձնելու ուսումնառության գործընթացը, կնպաստեն սովորողների ակտիվության բարձրացմանը: Ձեռնարկը հասցեագրված է տարրական դասարաններում աշխատող ուսուցիչներին, կարող է օգտակար լինել նաև մանկավարժական բուհերի և քոլեջների ուսանողներին:
Թողնել հաղորդագրություն