Իսլանդիայի թիվ մեկ քրեավեպի հեղինակ աշխարահրչակ Արնալդուր Ինդրիդասոնի «Պիղծ արյուն» (Jar City) քրեավեպը` դասական, բայց արագ ընթացող դետեկտիվ է: Թարգմանված է 40 երկրում, վաճառված է 10 միլիոն օրինակ:

Իր բնակարանում հայտնաբերված տարեց տղամարդու սպանությունը բացահայտող միակ բանալին մարդասպանի թողած խորհրդավոր երկտողն է և մի փոքր աղջկա գերեզմանի լուսանկարը: Հետաքննությունը վարող տեսուչ Էրլենդուրը հայտնաբերում է, որ սպանվածը տարիներ առաջ մեղադրվել է, բայց չի դատապարտվել չապացուցված հանցագործության համար: Գուցե անցյալի մեղքե՞րն են հետապնդում նրան: Հետաքննելով անցյալի գործերը` Էրլենդուրը դատափորձագետների օգնությամբ բացահայտում է շատ ավելի կարևոր գաղտնիքներ, քան այդ տղամարդու սպանությունն է` գաղտնիքներ, որոնք մարդիկ խնամքով թաքցրել են տարիներ շարունակ: 2006 թ. նկարահանվել է Jar City հանրահայտ կինոնկարը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ