Սոցիալական հոգեբանությունը ժամանակակից կարեւորագույն եւ կիրառությունների լայն շրջանակ ունեցող գիտություններից մեկն է: Սոցիալ-հոգեբանական փաստերի եւ օրինաչափությունների իմացությունն անհրաժեշտ է ոչ միայն հոգեբաններին, այլեւ սոցիոլոգներին, մանկավարժներին, հոգեբույժներին, իրավաբաններին, կառավարման ոլորտի աշխատողներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեության մեջ առնչվում են մարդկային հարաբերությունների, դրանց դրդապատճառների եւ կարգավորման խնդիրներին:

Թեեւ "Սոցիալական հոգեբանություն" ուսումնական առարկան մտցված է Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերից շատերի ուսումնական պլաններում, սակայն մինչեւ այժմ համապատասխան ձեռնարկ չի ստեղծվել: Սա այդ պահանջները բավարարող առաջին ուսումնական ձեռնարկն է:

Ձեռնարկի ինը ընդարձակ գլուխներում հեղինակը հետեւողականորեն եւ մատչելի լեզվով ներկայացնում է ժամանակակից սոցիալական հոգեբանության հիմնային փորձը: Գրքում զգալի տեղ է հատկացվում այնպիսի այժմեական խնդիրների քննարկմանը, ինչպիսիք են՝ սոցիալական փոքր եւ մեծ խմբերի տեսությունները, սոցիալական դիրքերի եւ դերերի տեսությունները, անձի ինքնագիտակցության ձեւավորման եւ սոցիալական վարքի կարգավորման հարցերը, դիրքորոշումների եւ իմացական աններդաշնակության տեսությունները, համոզման եւ քարոզչության հոգեբանական օրինաչափությունները եւ բազմաթիվ այլ հետաքրքրական խնդիրներ:

Յուրաքանչյուր գլխի վերջում բերվում է հանձնարարվող գրականության ցուցակ: Ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, դասախոսների, մասնագետ հոգեբանների եւ ընթերցողների լայն շրջանակների համար:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ