Փոքրիկ քաղաք Իսլանդիայի հյուսիսում, որտեղ անընդհատ ձյուն է տեղում, և երբեք բան չի պատահում: Ռեյկյավիկից այդտեղ է տեղափոխվում ծառայելու Թոռը, որ նոր է ավարտել ոստիկանության դպրոցը: Եվ հենց այդ պահին քաղաքի թատրոնում սանդուղքից ընկնում է և մահանում պատվավոր քաղաքացիներից մեկը, իսկ մի տան բակում հայտնաբերում են ձյանը մեկնված կնոջ կիսամերկ մարմինը: Ցուրտ և մութ ձմռանը Թոռը հետաքննում է այդ փոքր համայնքում կատարված նոր և հին հանցագործությունները: Այս քրեավեպը դասական դետեկտիվ է` բառիս լավագույն իմաստով, պարզ լեզվով գրված և արագ կարդացվող:

Ռագնար Յոնասոնը Dark Iceland հայտնի քրեավեպերի շարքի հեղինակ է: Ձյունակուրությունը շարքի չորս քրեավեպերից առաջինն է: Շարքը լայն միջազգային ճանաչում է ստացել, հրատարակվել է բազմաթիվ երկրներում և հայտնվել վաճառքի առաջին տեղերում Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում և Ավստրալիայում:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ